Հանդիպման օրակարգում համագործակցության ընդլայնումն ու խորացումն էրSlaq.am-ը գրում է․

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները հանրակրթության բնագավառում, ինչպես նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ընթացքը: Հայկական կողմը շահագրգռվածություն է հայտնել Հայաստանում գերմաներեն լեզվի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերի ընդլայնմանը: Կարևորվել են աշակերտների և ուսուցիչների փոխանակման ծրագրերը, որոնք գործում են արդեն երկու տարի: Առաջարկվել է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա՝ գերմաներեն լեզվի խորացված ուսուցմամբ և գերմանագիտական առարկաների դասավանդմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել