Tert.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ողջունելով դեսպանին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Առկա է երկկողմ համագործակցության խորացման մեծ ներուժ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով՝ բիզնես ֆորումների, փոխադարձ այցելությունների միջոցով կկարողանանք զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսության և այլ բնագավառներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը: Պրիիտ Տուրկի խոսքով՝ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի զարգացման գործում, ինչը նոր խթան է առևտրատնտեսական բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման գործում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել