Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է. Ս. ՕհանյանArmlur.am-ը գրում է․

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպում ունեցավ բուհի դասախոսական և ուսանողական կազմի հետ: Ներկայացնելով Պաշտպանության նախարարության վերջին տարիների ձեռքբերումները՝ նախարարը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին: Նրա խոսքով՝ Զինված ուժերի զարգացման մեջ 2014-15 թթ. առանձնահատուկ շրջան է: «Վերջին տարիներին մարտական հերթապահության մեջ առաջին գծում մեր կրտսեր հրամանատարները կարողանում են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում սահմանների պաշտպանությանը: Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում ստեղծել ենք համապատասխան պաշտպանական միջավայր, հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ», – ընդգծեց նախարարը: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ բոլոր դիվերսիոն գործողությունները հասել են մինչ այդ ինժեներական սարքավորումները և կանգ են առել՝ չկարողանալով առաջ գնալ: «Հարց է ծագում, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ սահմանը հատում են: Մեր լեռնային պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակել: Որոշ տեղերում կան բաց տարածքներ, այդ տեղերում կան համապատասխան նշաններ, բայց բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում: Փորձը ցույց է տալիս, որ սահմանը հատած մարդկանց մեծ մասը հոգեկան շեղումներ ունեցող անձինք են և ուշադրություն չեն դարձնում դրան», – նշեց նախարարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել