Քիչ առաջ իմացա, որ Հարսնաքարի մոտ հերթական բողոքի ցույցն է լինելու: Դեռ չգիտեմ, թե ով կգնա այնտեղ, կամ ով չի գնա, բայց այն ձևակերպումները, որոնք կան ցույցի հայտարարության մեջ, թույլ են տալիս ենթադրելու, որ.

ա) կազմակերպիչները, որոնք Ռամիլ Սաֆարովին համեմատում են որոշ հայերի հետ (թեկուզ հանցագործ), էժանագին քարոզչության ետևից ընկած մարդիկ են,

բ) նրանց հետաքրքրում է բացառապես սեփական քաղաքական շահը,

գ) թքած ունեն թե՛ Գուրգեն Մարգարյանի և թե՛ Վահե Ավետյանի հիշատակի վրա,

դ) «դ» կետը շատ կոպիտ է, թերևս դեռ չգրեմ:

Տես կիցը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել