Ստիպում ես քեզ նայել համացանցում տարածվող իսլամիստների գազանությունները` գլխատված երեխաներ, խաչված տղամարդիկ, խոշտանգված կանայք… Այն, ինչ մեզ վշտից ու ամոթից խենթացած մեր տատիկներն էին պատմում ցեղասպանության մասին, այսօր նկարահանվում ու ցուցադրվում է նոր դահիճների ձեռքերով: Ի՞նչն է այսօր խանգառում աշխարհին կանգնեցնել, ոչնչացնել այս մարդակերներին` չեք հավատա. Ռուսաստանը հայտարարում է, որ արգելափակելու է ՄԱԿ-ի քվեարկությանը Սիրիայում ու Իրաքում գործող իսլամիստների զորքը ռմբակոծելու ԱՄՆ որոշումը: Այսինքն, ուղափառ «արքա»Պուծինը, որ եկեղեցիներում մոմեր է վառում ու Քեսաբի հայերով է «մտահոգված», պաշտոնապես խրախուսում է Միջին Արևելքում քրիստոնյաների, ալևիտների, եզիդների սպանդը: Նրան երկրորդում է Էրդողանը, որը վերջերս հայտարարեց, թե …դադարեցնելու է ԻՍԻԼ բանդաներին տրամադրվող աջակցությունը Թուրքիայի տարածքից: Ի՜նչ հարևան-բարեկամ-դաշնակից ունենք Ցեղասպանության հարյուրամյակի շեմին` աշխարհը չունի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/828030560563833
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել