«Արզնի» օդանավակայանում անցկացված ոստիկանական վարժանքը շատերին հիացրեց, շատերին զյարացրեց, շատերին էլ մտորելու ու ենթադրություններ անելու լուրջ առիթ տվեց:
Այն, որ մեր ոստիկանները շատ են աճել, կասկածից վեր է: Այն, որ ավելի ու ավելի են պրոֆեսիոնալանում տարեց տարի, նույնպես չի քննարկվում: Այն որ գասպարյանական բարեփոխումներն արդյունք են տալիս, անվիճելի է: Բայց արի ու տես՝ շատ ընդդիմադիրների մոտ այս վարժանքն այլ մտքեր է ծնել ու նրանք կարծել են, թե ուժի այս ցուցադրությամբ Գասպարյանը թեժ աշունների սիրահարներին վախեցնել է ցանկացել:
Իհարկե քաղաքակիրթ երկրի քաղաքակիրթ ոստիկանը քաղաքակիրթ ձևով չարտոնված ու զինված հանրահավաքը ցրել պետք է իմանա, իհարկե պետք է անկարգությունը կանխել իմանա, իհարկե չարտոնված նստացույցը ցրել պետք է իմանա: Բա ի՞նչ: Բա հո ամեն բաշիբոզուկի իշխանությունը հենց էնպես չեն հանձնում: Իսկ թե վախեցնել ուզեր, միտինգները ցրելու համար հատուկ ներդրված մեղմ մեթոդների մասին չէր խոսի ու միտինգավորներին չվնասող տեխնիկա ու մեթոդներ չէր ցուցադրի: Որ վախեցնել ուզեր, այնպիսի կադրեր ցույց կտար ֆիլմում, որ պետության դարդ ու ցավով տապակվող եվրոպայում հանսգտացող ակտիվիստը իր եվրոպաներից կվախենար հետ գար: Ամուր երկրին ամուր ոստիկան է պետք՝ քաղաքակիրթ, ճիշտ ու հստակ գործող: Ով հակառակն ասի, դավաճան է: