2004-ը լավ հիշողություններ կարծես չի թողել մարդկության պատմությանը: 2004-ին Հունգարիայում ադրբեջանցու կողմից գազանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը, Կորեայում երկու գնացքների բախումից մահացավ ավելի քան 150 մարդ: Ոչ բարով այդ նույն թվականին Հունգարիան մյուս 9 պետությունների հետ միասին դարձավ ԵՄ անդամ երկիր, մայիսի 9-ին Գռոզնիում Հաղթանակի օրը նշելու ընթացքում պայթեց ռումբ, որից տուժեց ավելի քան 50 մարդ: Այս նույ տարվա ընթացքում կին-մահապարտները գրավեցին 2 ինքնաթիռ, որի հետևանքով մահացավ ացելի քան 100 մարդ: ԵՎ ամենաահավորը 8 տարի առաջ հենց այս օրը Բեսլանում տեղի ունեցավ ահաբեկչություն, որին զոհ գնացին 300-ից ավել մարդ, որոնցից 186-ը դպրոցականներ էին: Այսօր արդեն անցել է այս սարսափելի իրադարձությունից 8 տարի․․․ Բեսլանը սգում է սեպտեմբերի 1-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: