Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից է <<Հայոց Արծիվների>> նախագահ Խաչիկ Ասրյանը: Անկեղծ ասած սա այն դեպքերից է, երբ Լիսկայի ֆոնին Ասրյան Խաչիկի մասին բացասական բան ասելը առնվազն տեղին չէ: Լիսկայի մասին խոսելը ավելորդ եմ համարում, քանի որ Հայաստանում չկա մարդ, ով չգիտի այդ մարդու խայտառակ <<հերոսական>> անցյալի մասին, էլ չենք խոսում ապագայի մասին, եթե նա նորից նշանակվի մարզպետ: Իսկ այսօր էլ լուր տարածվեց, թե Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին ձերբակալվել է թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով: Համաձայնեք, որ սա խայտառակություն է: Ինչ վերաբերում է Ասրյան Խաչիկին: Այս պաշտոնյան համենայն դեպս երբևէ չի հայտնվել սկանդալային պատմությունների մեջ, հակառակը աչքի է ընկել իր հայրենասիրությամբ ու աշխատասիրությամբ: Տպավորություն չստեղծվի, թե պաշտպանում եմ Ասրյանին, պարզապես ես էլ եմ ՀՀ քաղաքացի և ուզում եմ իմ երկրի կարևորագույն մարզերից մեկը՝ Սյունիքն ունենա նորմալ մարզպետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=335895803254591&id=100005025218444&fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել