Երկու օր առաջ դուռը ծեծեցին: Մինչև բացեցի, տեսնեմ մի կին կես հարկ իջել է, էդ հարթակի վրա ինչ-որ բան է գրի առնում: Ինձ թվաց համատիրություն-բանից է, ասացի՝
- Դո՞ւք էիք ծեծում: Ի՞նչ կար...
- Հա ես էի, - առանց թուղթ ու գրիչից կտրվելու:
- Ի՞նչ կար, - նորից հարցրի:
- Քրիստոնեական կազմակերպությունից ենք...- ու կես քայլ արեց՝ իբր հետ գամ խոսենք:
Զբաղված էի, ջղայնացա, որ ժամանակս խլեց: Դուռը փակեցի: Չէի կարող իրեն ժամանակ տրամադրել, թե չէ պիտի հարցնեի՝ ի՞նչ եք գրի առնում, տիկի՛ն, ի՞նչ իրավունքով:
Արդեն քանի հոգի է ահազանգել, որ օրինակ Եհովայի վկաները բացեիբաց փողոցներում ստենդեր են դնում ու գրքեր են բաժանում: Չնայած իրավունք չունեն:
Հիմա էլ սա: Գրի է առնում: Ի՞նչը: Բնակարանիս համարը՞, դռանս նկարագրությունն է տալիս, դրսի շորի մաքրության աստիճանը նշում... Ի՞նչ է գրում ու ի՞նչ իրավունքով: Ու ո՞վ պիտի պաշտպանի ինձ նրանցից:
Տարիներ առաջ, երբ աղանդներին օրենքի դաշտ հրավիրեցին, մեզ համոզում էին, թե բերենք օրինական դաշտ, որ օրենքով նրանց դեմ պայքարել կարողանանք: Բնականաբար ստում էին, բնականաբար չէին պայքարելու:
Ուղղակի մեր իշխանությունը սովոր է ամեն հարցում հաշվետու լինել եվրոպական կառույցների ու պետդեպերի առաջ: Մեր առաջ նրանք իրենց հաշվետու չեն զգում:
Եթե ես ժամանակ ունենայի, էդ կնոջ հետ կարողանայի երկար շփվել ու հետո էլ զանգեի ոստիկանություն՝ թե գիտե՞ք, աղանդավորներն եկել են, շենքում հարկեհարկ են գնում ու ինչ-որ տվյալներ են հավաքագրում, ոստիկանությունն արձագանքելո՞ւ էր:
Ոստիկանությո՛ւն, արձագանքելո՞ւ էիք:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/719552.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել