Ինձ հաճախ թվում է, թե Հայաստանը գտնվում է ոչ թե Երկիր մոլորակի վրա, այլ քաղաքակրթությունից զուրկ որևէ տեղ: Լավ, ի՞նչ է նշանակում ստորագրահավաք կազմակերպել Սուրիկ Խաչատրյանի համար, որ նա վերադառնա Սյունիքի մարզպետի պաշտոնին: Նախ ուզում եմ հասկանալ՝ ՀՀԿ-ում չկա՞ այլ մարդ, ով գոնե ունի բարի համբավ, պետական կառավարման փորձ, սիրված ու ընդունված գործիչ է, հայրենասեր է: Նման մարդ նշանակեք, այ Հանրապետականներ: Ձեզ ի՞նչ է թվում, եթե ստորագրություն հավաքեց Լիսկան, դրանով նա ավելի լավն է դառնալու, ավելի սիրված ու ընդունված է դառնալու, ավելի զուսպ ու հայրենասեր է դառնալու: Ընկերներ, սյունեցիներին պետք չէ այդչափ նսեմացնել, այդ մարդիկ հերոսական ժողովուրդ են:
Ինչո՞ւ եք ուզում, որ սյունեցիները շարունակեն ապրել վախ ու սարսափի մեջ, ախր նրանք նույնիսկ թշնամուց չեն վախենում, ինչու եք ուզում, որ սյունեցիները իրենց ողջ հոգով ու սրտով սկսեն ատել ձեզ՝ իշխանություններին: Փնտրեք այլ մարդ, վստահ եմ նույնիսկ ՀՀԿ-ի նման կուսակցությունում կգտնվի նորմալ մեկը, այլ ոչ թե Սուրիկ Խաչատրյանը, կամ որ Հայաստանի էներգետիկան փոշիացրած ու թալանած Արմեն Մովսիսյանը, կամ էլ չգիտեմ թե ով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=335188703325301&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել