Երեկվա էմոցիոնալ շոկի պատճառով բավականին դժվար էր սթափ վերլուծություններ անել, առավել ևս, երբ ամեն վայրկյան նոր տեղեկատվվական հոսք էր լինում։ Այնուամենայնիվ, ուզում եմ խոսել այն բանի մասին, թե ի՞նչ աշխարհաքաղաքական հետևություններ պետք է անել և ի՞նչ սխալ եզրահանգումներից խուսափել, առավել ևս, որ երեկվանից հնչում են հակաեվրոպական, հակաամերիկյան և հակառուսական կոչեր և բացականչություններ։
Նախ, պետք է վերլուծել ու ֆիքսել առկա իրավիճակը։ Այս պահի դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը. Հյաստանը՝ ի դեմս երկրի նախագահի, չոր դեմարշ է արել, ընդ որում ոչ միայն Հունգարիայի և Ադրբեջանի պահով, այլև արդեն ավելի կոնտեքստային՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, այնուհետև հետևել են Հունգարիայի արդարացումները, ԱՄՆ-ի բավականին սուր արձագանքը և բացարձակ ռությունը՝ ՀԱՊԿ մեր դաշնակիցների կողմից, հատկապես՝ Ռուսաստանի։
Նախ, անդրդառնանքք ԱՄՆ-ին և ԵՄ-ին։ Ինձ համար զավեշտալի է, թե ինչ վիրտուոզ կերպով է ԱՄՆ-ը իրեն անմեղ գառան տեղ դրել։ Եթե
արևը սկսի արևմուտքից ծագել, ես միևնույն է չեմ հավատա, որ աշխարհի ամենահզոր գերտերությունը ում անմիջական ազդեցության գոտում է կատարվել Սաֆարովի հանցավոր գործարքը, անտեղյակ է եղել մինչև վերջին պահը։ ԵՄ-ն իր հերթին լռում է, բայց ըստ ամենայնի ԵՄ-ն էլ կփորձի անմեղ գառան մորթի հագնել՝ ողջ մեղքը բարդելով Հունգարիայի իշխանությունների վրա։ Շատ գրագետ քայլ էր ԱՄՆ-ի կողմից այդքան արագ և այդքան սուր արձագանքելը, քանի որ այդ կերպ ահագին մեղմվեց Հյակական հասարակությունում առկա աճող լարվածությունն ու հակաարևմտամետական տրամադրությունները։
ԱՄՆ-ի այս քայլ կրկնակի արդարացված ու պրոդուկտիվ է Ռուսաստանի անգործություն ու մեղմ ասած տարօրինակ կեցվածքի ֆոնի վրա։ Այս էլ արդեն որերորդ դեպքն է, Ռուասաստանը իր դիրքորոշմամբ հստակ ցույց է տալիս, որ ինքը խորապես թքած ունի Հայաստանի վրա և վերաբերվում է մեզ, որպես իր գաղութ։ Հակառուսական տրամադրությունները ավելի են բարձրանում հատկապես այն տեղեկատվության ֆոնի վրա, համաձայն որի, Սաֆարովի պատմության մեջ մեծ դեր է ունեցել Պուտինի համակուրսեցին, ով ռուսաստանաբնակ մեծահարուստ ադրբեջանցի է։
Ստացվում է, որ երկու ճամբարներն էլ կներեք, բայց նույն զիբիլն են՝ տարբեր փաթեթներում, իսկ Հայաստանին մնում է գոնե այս անգամ հավատարիմ մնալ իր շահերին ու մինչև վերջ էլ պահպանելով իր կոշտ դիրքորոշումը՝ չխաբնվել ու սխալ հետևություններ չանել։ Բավական է ինչքան մենք թղթի շերեփներով փորձեցինք մեր բաժին ճաշը ստանալ։ Ինչքան էլ խնդիրներ ունենանք մենք ներքին և արտաքին, միևնույն է, մենք ունենք երկաթե շերեփ՝ ի դեմս աննկուն ժողովրդի և հզոր բանակի, պարզապես պետք է միավորվել և համախմբվել մեկ գաղափարի շուրջ։



