ՀԱՐՑ
Կուսազրկումից հետո ահավոր ցավեր են եղել նաև երկրորդ և երրորդ հարաբերությունների ժամանակ (ցավը լինում է սկզբում՝ անդամի ներհրման փորձի ժամանակ), որը վախ է առաջացրել և անհնար է դարձնում հետագա հարաբերություններ ունենալը: Ի՞նչն է ահավոր ցավի պատճառը և ինչպե՞ս վարվել:
ՊԱՏԱՍԽԱՆ
Վախը սեռական հարաբերությունից սեռական խանգարում է, կոչվում է կոիտոֆոբիա և կարող է անհնարի դարձնել սեռական ակտի իրականացումը: Պատճառները բազմազան են` սեռական դաստիարակության սխալները, ապատեղեկատվությունը, սեռական հարաբերության ժամանակ ամուսնու կոպիտ վերաբերմունքը, ինչպես նաև բնավորության առանձնահատկությունները և այլն: Պետք է նշել, որ խնդիրը արդյունավետորեն բուժվում է: Պարզապես անհրաժեշտ է զինվել համբերությամբ և առանց հետաձգելու դիմել սեքսոլոգիական բուժօգնությանը` հետագա բարդություններից խուսափելու համար:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու