Երբ Կոնգրեսը 2008թ-ից տարբեր միջոցներով պայքարում էր քաղբանտարկյալների ազատության համար, որոնց շարքերում էր նաև Շանթ Հարությունյանը, շատերը այդ մարդկանց ոչ միայն քաղբանտարկյալ չէին համարում, այլև նրանց անվանում էին սպասարկուներ: Ու հիմա էդ մարդկանցից շատերը Կոնգրեսին մեղադրում էն էն բանում, որ վերջինս նոր ա "հասկացել", որ Շանթը և մյուսները քաղբանտարկյալներ են: Ավելին, թերհավատորեն են մոտենում էդ գնահատականին ու վստահաբար ասում են, որ դրանում քաղաքական շարժառիթներ կան:
Կոնգրեսը համարում ա, կամ չի համարում, էդ իրա գործն ա: Ասում եք, որ դուք "առաջին իսկ օրից" գիտեիք, որ Շանթն ու մյուսները քաղբանտարկյալներ են, բա ինչո՞ւ եք տանը նստած: Կոնգրեսը անկեղծ չի, դուք եք անկեղծ: Բա դուրս եկեք փողոց ու պայքարեք: Ո՞վ ա ձեր փոխարեն "անկեղծորեն" պայքարելու նրանց ազատության համար: Թե՞ նենց գիտեք, որ "առաջին իսկ օրվանից" տանը նստած ասում եք` քաղբանտարկյալ են, ուրեմն ահռելի գործ եք անում: