SUPER-NEW!!! Մառազմ ադրբեջանական մուղամով. Բաքուն կեղծո՞ւմ է Սաֆարովի էքստրադիցիայի ժամանակը:
«Ադրբեջանական եւ ոչ մի լրատվամիջոցում, բացառությամբ «Ազատության» ադրբեջանական ծառայության, չես հանդիպի լրագրողական մի նյութ, որտեղ գրված լինի «այս ինչ ժամին վայրէջք կատարեց Սաֆարովին տեղափոխող հատուկ օդանավը», «այսօր վաղ առավոտյան», կամ «այսօր կեսօրին Ադրբեջան վերադարձվեց/վերադարձավ Ռամիլ Սաֆարովը»: Սա առավել տարակուսելի է դառնում, երբ վերհիշում ես այն տեղեկատվությունը, թե Ռամիլ Սաֆարովին օդակայանում դիմավորողների մեջ եղել են նաեւ լրագրողներ, սակայն նրանցից եւ ոչ մեկ ժամանման պահը չի նկարագրում կամ ակնարկում: Ավելին, Թրենդի, 1new.az-ի նման կայքերի լրագրողները Սաֆարովի ժամանման լուրը ճշտում են…. Միլի մեջլիսի պատգամավորից (Ազերթաջը եւ Day.az-ը լռում են այդ կապակցությամբ), կամ էքստրադիցիայի ժամ բոլոր լրատվամիջոցներին հարցազրույցով պարտադրվում է նախագահականի բարձրաստիճան ներկայացուցիչի կողմից: Խոսք չկա ասելու` գործ ունենք «լրատվություն առանց լրագրողների» կամ «պատգամավորն ու նախագահականի ներկայացուցիչը նաեւ լրագրող են» հոգեմետ սյուժեի հետ...»: Կից նյութը`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել