Araratnews.am-ը գրում է.
Ռազմավարություն, որ որդեգրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, պարզ է և միտված է «Իսլամական պետություն» խմբավորման ոչնչացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ով արաբական մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո մամլո ասուլիս է հրավիրել:
Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել է ծայրահեղականների ֆեմ պայքարի համար միասնական ճակատի ստեղծման հնարավորությունը: Դրան մասնակցել են Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, Պարսից ծոցի երկրների և Թուրքիայի ներկայացուցիչները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հեռուստաելույթով, որի ժամանակ անդրադառնալով «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին, չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է օդային ռմբակոծություններ իրականացնել Սիրիայում՝ իսլամիստների դիրքերի ուղղությամբ։
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



