Lurer.com-ը գրում է.

Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյնը հաստատել է, որ ԵՄ-ի` Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների փաթեթը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին: Այս մասին ասվում է ԵՄ-ի կայքի պաշտոնական հայտարարության մեջ:

Բացի այդ, ԵՄ-ն մինչև սեպտեմբերի վերջ կվերահսկի Ուկրաինայի արևելքում հրադադարի իրականացման պլանը:
Փատաթղթում նաև նշվում է, որ Ուկրաինայի արևելքում գործողությունների դրական զարգացման դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ կհամարվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել