ԶԼՄ -ները տեղեկացնում են, որ Ռամիլ Սաֆարովի գործողություններից տուժած մյուս հայ սպան՝ Հայկ Մակուչյանը մտադիր է դիմել դատարան՝ Հունգարիային իրավական պատասխանատվության ենթարկելու համար։ Հայկին, ի դեպ, Սաֆարովի ճիրաններից ազատել էր լիտվացի սպան: Գուրգենի ծառայակից ընկերը աններելի է համարում Հունգարիայի քայլը. «Եվրոպական ընտանիքի անդամ պետությունը իրավունք չուներ նման քայլ կատարելու։ Հունգարիան բազմիցս զգուշացվել է, որ Ադրբեջանում Սաֆարովը մարդասպան չի համարվում, նա այնտեղ հերոսացվում է»:
Հայկն այժմ ուսումնասիրում է այն իրավակն հիմքերը, որոնցով որպես տուժող կողմ մտադիր է միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկել Հունգարիային անպատասխանատու քայլի համար: Դատվարության ժամանակ Հայկ Մակուչյանը ճանաչվել է որպես տուժող կողմ, ինչը իրավական հիմք կարող է հանդիսանալ Հունգարիային պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ վերջինիս մեղքով ազատ է արձակվել մարդասպան Ռամիլ Սաֆարովը։
Բավականին անհեթեթ վիճակում կհայտնվի «արդարամիտ» Հունգարիան. փաստորեն Սաֆարովի գործով դատարանի կողմից ևս մեկ տուժած է ճանաչվել, որի դեմ մահափորձ կատարող անձը ազատազրկվել է:



