Հունգարիայի Արդարադատության նախարարությունը, մեկնաբանելով Սաֆարովի արտահանձնումը, մատնանշում է Ստրասբուգի 1983 թ. ի կոնվենիցան, ըստ որի՝ կոնվենցիայի մասնակից կողմն իրավունք ունի իր տարածքում դատապարտված անձանց հանձնելու, որպեսզի վերջիններս շարունակեն կրել իրենց պատիժն ընդունող երկրի տարածքում: Ընդունող կողմը (քանի որ Ադրբեջանն ընդունել է կոնվենցիայի պայամնները) կարող է պահպանել կամ փոփոխել պատիժը` ըստ իր երկրում գործող իրավաբանական և վարչական օրենքների: Այս ընթացքում դեռ միամիտ Հունգարիան գուցե և հավատում էր, որ Ադրբեջանում գործում են օրենքներ: Բայց արի ու տես, որ Ադրբեջանը սովորության համաձայն գցեց ոչ միայն Հունգարիային, այլև Եվրոպային՝ թքելով թե՛ կոնվենցիայի, թե Հունգարիայի հետ պայմանավորվածության վրա: Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հավաստիացրել էր հունգարական կողմին, որ Սաֆարովի մեղադրանքը պարունակում է այնպիսի հանցակազմ, որն ըստ Ադրբեջանի ՔՕ-ի, ենթական է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները կարող են ներման արժանանալ 25 տարուց ոչ շուտ. 25 տարին էլի միրաժի նման երևի անցավ հալյուցինացիաներով աչքի ընկնող հարևանների համար. չմոռանանք, որ իրենք ժամանակահատվածներում կողմնորոշվելու խնդիր ունեն, ու հաճախ այդ պատճառով իրենց մեկ-մեկ ներկայացնում են հին ազգ ու ուրախանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել