Աշխարհի շատ ու շատ պետություններ, կզարգանան, աշխարհին գիտություն, արվեստ, երաժշտություն, ֆիլմեր կտան, իրանց արած գործից բավարարված հանգիստ խղճով կմեռնեն, բայց հայերը դեռ (էն Հարսնացուն հյուսիսից ֆիլմի մեջ, որ Արուսյակը կովին կթում ա, Մուրդան էլ իրանից հպարտ, գլուխը ֆռֆռցնում ա, այ ըտենց, թե տեսեք մենք ինչեր կարանք անենք ինքնագոհ հայացքով) կշարունակեն ՀՊԱՐՏԱՆԱԼ
-գեներալի բասեին մաքրող հոպարի տղով, դեպուտատի այգեպանի մասժիստ հարևանով, օլիգարխի մաշնի շոֆեռ ընգերոչով
-մեծ փորով, եթե մարդ չաղ ա ուրեմ գործերը պիրյոդ ա, էտ կոնկրետ արժեք ա
-այֆոնով, որի մեջ րոպե չկա
-1.2 գազի բալոնով Hummer H2-ով
-30 տարեկան անուսում, չաշխատող, տունը վերընԳած կույս աղջկանով
-շատ բարձր խոսալով ու քրֆելով
-բանակից ազատած, համալսարանը մի կերպ ավարտած փսլնքոտ լակոտով
-առաջինը քրիստոնեա ազգ լինելու փաստը ուրիշների աչքը կոխելով
-MESROP MASHTOCOV
-ու հայ, հայ, հայ, հայ ըլնելով, սա շատ կարևոր ա, ես այդպես էլ չհասկացա, թե հայը ինչով ա լավը, ինչով ա տարբեր ուզբեկից, չինացուց, անգլիացուց ու դանիացուց:
Սա կոնկրետ ազգային ինքնության ու նկարագրի առանձնահատկություններ են: