Սա չէի գրի, եթե ներքաղաքական շահարկումներն այսքան չշատանային: Ներքաղաքական շահարկումները շատացան և օդանավակայանում սիրիայի ընտանիքի հետ կապված դեպքերի ժամանակ, և Սաֆարովի դեպքի: Շահարկում ասելով պարզ բան նկատի ունեմ, քաղաքական օրակարգ ունեցող շրջանակ, որոնք հիմնականում իրենց մտահոգությունը ցույց չեն տվել Արցախի հարցում, սիրիայի խնդիրների հարցում, համարում են Հայաստանի թիվ մեկ խնդիրը այլ խնդիր, ինչն իրենց օրակարգում է ու դա ոչ Սիրիան է, ոչ էլ Արցախը, և հանկարծ ակտիվանում են ու սկսում օգտագործել այդ դեպքերը ներքին իրենց քաղաքական օրակարգը առաջ տանելու համար: Իմ համար սա հաճելի չի: Իմ համար սա նույնն է, որով մեղադրում են իշխանություններին, որ տարբեր առիթներից օգտվում են, փոխանակ մտահոգվեն: Ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում այս երկու երևույթի մեջ: Ու այո, ինձ տհաճ է գիտակցել, որ մարդիկ փորձում են բարոյականության քողի տակ քաղաքական օգուտներ քաղել՝ անկախ այդ օգուտների ազնիվ նպատանկերից:
Հիմա բուն նյութը, որ հասկանաք զգացումներս: Արցախյան գոյամարտի ժամանակ Հայաստանում տիրում էր անարխիա ու լիքը հանցագործություններ, այդ թվում և՛ օլիգարխական սպանություններ /արդի լեզվով ասած/ և՛ քաղաքական սպանություններ ու ճնշումներ: Բայց Արցախում կռվող տղերքը, իմանալով թե ինչ է կատարվում Հայաստանում չէին թողնում ռազմի դաշտը ու գալիս այստեղ հարցերը լուծելու: Գիտակցում էին առաջնահերթությունը, իրենց առաջնահերթությունը: Մեկը մյուսին չէի հակադրում:
Նույնն էլ հիմա է, խնդրում եմ, թողեք ամեն մեկն իր «ֆրոնտով» պայքարի, հերիք է հակադրություններ գտնեք, կամ էլ օգտագործելով աղմուկը այլ առաջնահերթություններ առաջ բրդեք՝ նվազեցնելով մյուսի արժեքը: Գտնում եք Ձեր բարձրացրած խնդիրն է առաջանահերթ, արեք դա, առանց անհարգի համեմատությունների: Այլապես այդ համեմատությունների շղթան կդառնա հերթական ներքաղաքական պայքարի գործիք ու բումերանգի նման կհարվածի Ձեզ: Արդյունքում տուժում ենք բոլորս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել