Այնպիսի տպավորություն է, որ ՔԱՌՅԱԿ-ի խոստացած թեժ աշունը վերաբերում էր սպասվող շոգ եղանակին, այլ ոչ թե քաղաքական դաշտին:
Արդեն աշուն է, սակայն քաղաքական դաշտում դեռ բոցի նշույլ անգամ չի երևում, և սա սպասելի էր, քանի որ ինչպես նախորդ նստաշրջանում< այս նստաշրջանում ևս քառյակում քաոս է տիրում՝ ամեն մեկը «պարանը» ձգում է իր կողմ:
Թեժ լինելու միտում, ըստ իս, կնկատվեր այն ժամանակ, երբ նրանք հանդես գային մեկ ընդհանուր գաղափարով ու իրենց բոլորին ներկայացնող թեկնածույով, որը հնարավոր չէ, քանի որ նրանցից ոչ մեկն էլ չի հանդուրժի մյուս ուժի կողմից ղեկավար ունենալու մտքի հետ:
Այնպես որ ինչպես քառյակի լիարժեք միավորվածության գաղափարը, այնպես էլ նրանց ցանկացած «սպառնալիք» կամ հորդոր սովորական միֆ է, որի ներքո նրանցից ամեն մեկը իրենն է առաջ տանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել