Razm.info.am-ը գրում է.

Օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ ոմն քաղաքացի։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը։Հաջողվել էր պարզել, որ սահմանն անցած քաղաքացին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի բնակիչ, 1961-ին ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է։

Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի աշխատակից Հասմիկ Գալստյանը տեղեկացրել է, որ Կամիր խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Անանյանին, սակայն հանդիպման մանրամասները հրապարակել չեն կարող։ Բացի այդ, Գալստյանի խոսքերով՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն արդեն իսկ կապ է հաստատել գերու հարազատների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել