Ընկերներիս մի փոքրիկ խնդրանք: Այս պահին բոլորս հուզված ենք ու բարկացած Ալիևի որոշումից: Բոլորիս ուշադրությունը սևեռված է այդ ուղղությամբ: Ի՞նչը կարող է մեզ շեղել դեպի այլ վայր: Պարզվում է, որ մենք ունենք այստեղ չակերտավոր հայեր, որոնք կարող է այնպիսի տականքություններ այս թեմայով դուրս տան, որ կարողանան մարդկանց համակ ուշադրությունն ու ատելությունը ուղղեն դեպի իրենց: Նրանք սնվում են այդ ատելությամբ, ոչ միայն հոգեբանորեն, այլև ֆինանսապես: Խնդրում եմ, մի բավարարեք նրանց այդ ցանկությունը, արհամարհեք այդ տականքին: Իսկ տարատեսակ մամուլի միջոցներին ու բլոգային ռեսուրսներին խնդրում եմ այդ տականքի հայտարարությունը չտարածել: Հասկանում եմ, որ այս պահին դա շատ տրաֆիկ կապահովի: Սաղ կսկսեն նրան քրֆել, բայց եկեք ոչ նրա անունը տանք, ոչ էլ հիշատակենք նրա ասած անհեթեթությունը: Նրա ուզածը դա է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/425026197555368
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել