1in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ազգային միասնության կառավարության ստեղծումն անվանել է կարևոր նշաձող՝ երկրի կյանքում, և անհրաժեշտ քայլ՝ «Իսլամական պետություն» սուննի արմատական խմբավորման դեմ հաղթանակի համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քերիի խոսքով՝ կառավարությունը, որում պաշտոնները բաժանված են շիաների, սուննիների և քրդերի միջև, էթնիկ-կրոնական խմբերի միջև տարաձայնությունները հարթելու հնարավորություն է:
Այս մասին Քերին հայտարարել է Վաշինգտոնում՝ մինչ Մերձավոր Արևելք մեկնելը՝ սուննի երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային և Հորդանանին համոզելու նպատակով, որ հանդես գան «Իսլամական պետության» դեմ:
«Բաղդադում ձևավորված կառավարությունը ունի տարբեր համայնքներին միավորելու, այդ համայնքներին ապագայի կառուցման հնարավորություն տալու պոտենցիալ՝ հանուն ուժեղ միասնական Իրաքի: Սա են ուզում են երկրի բոլոր բնակիչները»,- լրագրողներին ասել է Քերին:



