Ադրբեջանի ինքնահռչակ խանի արարքը՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում ու ազատություն շնորհելը, մի ուղերձ ունի սեփական հասարակությանը. ինչքան կարող եք հայ սպանեք, ես տեր եմ, փողով ու նավթով կազատեմ: 
Սա հատուկ ընդգծում եմ մեր «պացիֆիստ» քաղաքացիների ու քաղաքական ուժերի համար, ովքեր հանուն Ադրբեջանից «խաղաղություն գնելու» նպատակի՝ Արցախի հաշվին տարածքային զիջումներին այլնտրանք չեն տեսնում կամ մտածում են այս կացնավոր վայրենիների հետ հարեւանություն անելու մասին: 
Իր քայլով Ադրբեջանի պուճուր խանը բացահայտ խրախուսում է ոչ միայն հայատյացությունը, այլեւ հայասպանությունը, այսինքն՝ իրեն բացառիկ դրսեւորում է ֆաշիզմի դաշտում: Եթե սպասելի է, որ Ադրբեջանի իշխանությունն ու վամպիրացված հասարակությունը կըմբոշխնեն ու կգրգռվեն հայ սպա Գուրգեն Մարգարյանի չչորացած արյունից, ապա Հունգարիայի իշխանություններն ու հասարակությունը անուղղակիորեն մեղսակցեցին դրան: 
Հունգարիայի իշխանությունները պետք է բացատրություն տան Հայաստանին ու այս զազրելի արարքով տհաճ վիճակում հայտնված սեփական հասարակությանը: Կից նյութը`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել