2004թ. փետրվարի 19: Հայաստանի Զինված ուժերի սպա, 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էր անգլերենի եռամսյա դասընթացների, դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Առավոտյան ժամը 5-ին Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպային: Սաֆարովը փորձել էր սպանել եւս մեկ հայ սպայի, սակայն այդ փորձը կանխվել էր: 2012թ. օգոստոսի 31: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան ներում է շնորհվել նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

[ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Սա դիվանագիտական մեծագույն պարտություն էր, Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում է… Սրանով արդեն ամեն ինչ ասված է, էլ ոչ ԱԳՆ-ի վայնասունը (եթե անգամ ծպտուն էլ հանեն), ոչ իրավապաշտպանների հաչոցները (եթե անգամ սնգսնգան), ոչ էլ ուրիշ մեկի ձայնը տեղ չի հասնի: Պետք էր Հունգարիայում այդ ամենը ձեռնարկել, սակայն մերոնք նախըտրում են գլուխները կախ նստել: ԱԳՆ-ն կարող է աղմուկ բարձրացնի, նոտա հղի, բայց արդեն գնացքը գնացել է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել