«Երեկ ես կրկին հանդիպեցի այն տղամարդու տիպին, որն իրական տղամարդ է, որը քաջալերելով իմ հնարավորությունները, նաև ինձ քաջալերեց, որ «գործ բանամ»:
Իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր, փարիզաբնակ Վալերի Աշխեն Գործունյանը:
Նա գրել է, որ հանդիպել է այնպիսի տղամարդու, որը իրեն քաջալերել է և լավ գաղափարներ առաջարկել, որը իրեն հասկացրել է, որ ինքը գեղեցիկ և հարգված կին է:
«Այդ տղամարդու տեսակը հիմա դեֆիցիտ է Հայաստանում. ինքը հայ չէ»,- գրել է Վ. Գործունյանը:
Այս թեմայի շուրջ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում, Գործունյանը նշել է , որ Հայաստանում տղամարդիկ գործարար կնոջը մոտենում են իր սեքսուալ արժանիքների, նյութականի և կապերի համար, իսկ եթե կան այնուամենայիվ տղամարդիկ, ովքեր այդպիսին չեն, ապա` նրանք չնչին փոքրամասնություն են կազմում:
«Իսկ երեկ ես ինձ խելացի, արժանի կին զգացի: Զգացի, որ գոյություն ունի այնպիսի տղամարդ, որը կասի` Վալերի «գործ բաց», ես քո հետ եմ ֆինանասապես և օրենքով, միայն դու գաղափարդ իրականացրու»,-ասել է նա:
Ըստ Վալերի Գործունյանի` Հայաստանում կան ենթականեր, ովքեր «քեզ օգտագործելով մարդ են դառնում», իսկ իրենք կարող են միայն «ալֆոնսության» ուսուցիչներ լինել:
Այդ տիպի տղամարդիկ, ըստ Վալերի Գործունյանի, այսօր գնահատված են շատ պաշտոնյաների կողմից, սակայն «իրենք ոչինչ չեն ներկայացնում իրենցից»:
Եվ վերջում Վ. Գործունյանը հավաստիացրել է, որ ինքը միակ կինը չէ, որ այդպես է մտածում:



