Մարսելո Բարենղին իտալացի պատկերազարդող է, ով մեծ հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, ինչ իր ստեղծագործական գործընթացի տեսանյութերը տեղադրել է «Youtube»-ում: Յուրաքանչյուր տեսանյութում Բարենղին ցույց է տալիս, թե ինչպես է սկսում նկարել դատարկ թղթի վրա, որը շատ կարճ ժամանակահատվածում ծածկվում է հիպերռեալիստական գեղանկարով: Այս նկարները կոչվում են «speed drawings», ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «մեծ արագությամբ նկարված գեղանկարներ»: Բարենղիի ամենահայտնի տեսանյութերում ցուցադրվում է, թե ինչպես է նա նկարում հիպերռեալիստական շիշ, ակնիկ և թղթադրամ: Այս տաղանդավոր նկարչի ստեղծագործությունները տեսողական խաբկանք են ստեղծում դիտողների մոտ: Դրանք այնքան նման են իրական առարկաների, որ ակամայից ցանկանում ես ձեռքդ երկարեցնել ու վերցնել դրանք:


















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



