«Այս գերեզմանի առջև մեր հոգիի և մտքի աչքերով կը տեսնենք վերջին հարյուր տարիներու ընթացքին մեր ժողովուրդի մղած անհավասար պայքարը իր արժանապատվության, իր գոյության և ազատության համար: Ադ կը կոչվի, ինչպես գիտենք, հայ ազատագրական շարժում, որուն արյունոտ ճանապարհին վրա կը բարձրանա հերոսական կերպարը Զորավար Անդրանիկի»:
Քիչ առաջ երգվածը ապացույցն է, թե ինչ պաշտամունք ունի մեր ժողովուրդը Անդրանիկի նկատմամբ: Այն խորհրդանիշ է դարձած հայ ազատագրական սրբազան պայքարի:
Սփյուռքի տարածքին վրա, ինչպես նաև, Հայաստանի մեջ, Ամենասիրելի և ամենաժողովրդականացած երգերեն մեկն է «Իբրև արծիվ սավառնում ես» երգը: Այսօր Հայաստանի մեջ, ընտանեկան հարկե ներս, խնջույքներու, թե տարբեր առիթներով, ամեն անգամ խանդավառությամբ կերգին Անդրանիկին նվիրված երգերը, որոնք հայ ժողովուրդի զգացողության մեջ նվիրական ոգեկոչումներ կը հանդիսանան: Այդ երգի երաժշտության և մոգական ուժ ունեցող բառերու իմաստին ընդմեջեն, հայ ժողովուրդը ոչ միայն կը հիշե իր հերոսական անցյալը, այլև տեսիլքը կապրի իր ապագա ընելիքին: կարևոր այն չէ, թե ինչպես մենք ազգովին, ներկա պայմաններու մեջ, պիտի կարենանք շարունակել Անդրանիկի կես թողած գործը, այլ կարևորը այն է, որ սրբությամբ պահենք գիտակցությունը, անսասան` հավատքը, թե կու գա օրը արդարության:
Այս գիտակցությամբ կապրինք մենք այսօր և պիտի ապրինք թե Հայաստանի և թե սփյուռքի տարածքին վրա: Եվ այս գիտակցությունն ու հավատքը պետք է ներշնչեք դուք ձեր զավակներուն: Այսպես է, որ լավագույն ձևերով մեր հարգանքը մատուցած պիտի ըլլանք մեր հերոսներուն, նաև Զորավար Անդրանիկի հիշատակին: Թող Աստված ծաղաղության և հավետ լույսի մեջ պահե Անդրանիկի և բոլոր Անդրանիկներու հոգիները, որոնք զոհվեցան ազատության արյունոտ ճանապարհի վրա: Թող Աստված մշտանորոգ ուժ և եռանդ պարգևե հայ ժողովուրդին, որպեսզի ան տակավ զորանա, աճի և միշտ հավատարիմ մնա մեր հերոսներու ուծտին և միշտ պատրաստ շարունակելու անոնց գործը:
Այս հավատքով է, որ կու գամ Հայաստանեն և այս հոգիով է, որ աղոթք կը կարդամ այսօր այստեղ: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղեցի. ամեն:
Վազգեն Ա. Կաթողիկոս ամենայն հայոց (Փարիզ, Պեր-Լաշեզ, 1973թ.)