- Ну, погоди! 

Մանկությանս ամենաշատ լսված արտահայտություններից էր, երբ այս ասելով գայլը նետվում էր չարաճճի ու խորամանկ նապաստակի հետևից:
Մուտֆիլմի 17 սերիաները համարյա անգիր գիտեին ծնողներս, գիտես նաև ես... Նույնիսկ մուլտֆիլմում հնչող երգերն էլ գիտեի , նամանավանդ մինչ այժմ իմ ամենասիրելի երգերից մեկը:
Մի խոսքով ՚Դե սպասիր՚ -ը մի մուլտֆիլմ է , որ սերունդներ է կրթել և պատրաստվում էր դեռ կրթել, մինչ փառապանծ ոմն մի ռուս եզրակացրեց , որ վնասակար է երեխաների համար, քանի որ բռնության տեսարաններ է պարունակում ու գայլի պահվածքը լկտիություն է քարոզում:

Ճիշտն ասած, ԽՍՀՄ-ի դրական կողմե-րից մեկն այն էր, որ բոլոր ֆիլմերն ու մուլտֆիլմները մաղով ու խոշորացույցով անցկացնում էին ու ցույց տալիս միայն այն, որը բարոյական իմաստ ուներ իր մեջ: Չեմ կարող հիշել, որևէ սովետական մուլտիկ, որը բռնության տեսարաններ նկարագրեր կամ լկտիություն ցուցադրեր: Թեև գույները Դիսնեյի պես վառ չէին, բայց հերոսները՝ լինեին մարդ թե կենդանի, բնական ու բավականին ռեալիստիկ էին նկարված:
Ու եթե «Դե ,սպասի՛ր»ը հակասում է երեխաների մասին օրենքներին, ապա իրավմամբ ոչ մի   մերօրյա մուլտֆիլմ չպետք է հեռարձակվի:
Ուղղակի զարմանալի աբսուրդի է հասնում կեղծ օրինավորությունն ու բարեպաշտությունը: Մի երկիր, որ ցերեկային ժամերին բազմաթիվ ու բազմաբնույթ սերիալներ է հեռարձակում, խեղճ մուլտֆիլմին գիշերային պլան է մղել: 
Հուսանք , որ ռուս ծխող , խմող և այլն, և այլն անող մեծ թվով դեռահասների առկայությունը չեն բարդի մեր հին ու բարի մուլտիկի վրա:
Հետաքրքի՞ր է տեսնես,  հենց «Դե ,սպասի՛ր»ի հետ իրենց ջրերը մի առվով չգնաց ,թե՞ շուտով կհամարեն , որ Կառլսոնը պեդոֆիլ էր, Վիննի Պուխը թաքուն ցանկանում էր ուտել Պիտաչոկին, նապաստակին ու մյուսներին, Չեբուրաշկան անսեռ, անհայտ , ուստի վնասակար արարած էր, Լեոպոլդն էլ  խրախուսում էր մարդու իրավունքների ոտնահարումը, ու օրենքից դուրս կհայտարարեն շատերի մանկությունը կերտած բարի ու խելացի մուլտերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել