dyvysGalaTV.am-ը գրում է.

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դեյվիդ Կրամերը վրդովվեցուցիչ է անվանել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ու կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ ադրբեջանական կառավարության:

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նա նշել է, որ չի հասկանում պատճառը, թե ինչու ընդդեմ Բելառուսի ու Ռուսաստանի, որտեղ ավելի քիչ քաղբանտարկյալներ կան, քան Ադրբեջանում, պատժամիջոցներ կիրառված են, իսկ Ադրբեջանի կառավարության դեմ դեռևս չեն կիրառվել:

Կրամերի խոսքերով` Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը  երկրին շեղում է արժեքներից, որոնցով առաջնորդվում է ԱՄՆ-ն  ու Եվրոպան:AZERBAYCANDA PROTESTO GOSTERILERI

«Մենք այդ երկրում այլախոհների հետապնդումներին ենք ականատես լինում դրա անկախության ձեռքբերման պահից: Ինձ թվում է, որ դա կապված է շփման գծում լարվածության հետ: Իշխանությունները չարաշահում են շփման գծում լարվածությունն ու մեծացնում են երկրի ներսում ճնշումները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել