ՄԹ դեսպան. Հայաստանի ներդրումն ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներիPanorama.am-ը գրում է.

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը դեսպանության բլոգումանդրադարձել է Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ինչի համատեքսում նա բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում և կարևորել է Հայաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը: 

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրը նվիրված է ISAF-ի առաքելության մասնակից 24 երկրների՝ մեր ամենարաժեքավոր գործընկերների հետ քննարկմանը: Հայաստանը այդ երկրներից մեկն է՝ ՀԱՊԿ անդամ, որը բացառիկ կերպով վերջին տասը տարում ստանձնել է նաև Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցության պարտավորություն: Հայաստանի ներկայիս ներդրումը ISAF-ում ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների, և միայն աննշան կերպով է զիջում Ֆրանսիայի ունեցած ներդրմանը: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել»,- նշել է Ք. Լիչը՝ հավելելով, որ ցանկություն կա ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի ամենաարժեքավոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել