Ինչպես երեկ խոստացել էի՝ լավ լուր եմ ասելու. միգուցե այն ոչ բոլորին կհետաքրքրի, բայց անկախության ջատագովների համար օդի պես կարեւորություն ունի: Եթե հիշում եք գրել էի, որ Սասունցի Դավթի հետեւում ռսների դրոշն է ծածանվում. Արեգիս ծնված օրվանից նկատել եմ, որ այլեւս գոյություն չունի... ովքեր հասկացել են մեր բողոքի էությունն ու հանել են այն՝ շնորհակալ եմ...Հիմա կմեղադրեք, որ մանրուքների հետեւից եմ ընկնում, բայց հավատացնում եմ, դա մանրուք չի, մեր բալիկները պետք է տեսնեն միմիայն ՀՀ դրոշը. ռսամետները, ամերիկամետները կամ չինաստանի դարավոր մետները թող գնան էդ երկրներում ծածանեն էդ երկրներիի սրբություն համարվող դրոշները...Մենք պետք է գիտակցենք, որ այլեւս ԽՍՀՄ կազմում չենք ու մենք թեկուզ ոչ կատարյալ, բայց ունենք անկախ պետություն, որի անունը Հայաստան է, որի պետական պաշտոնական լեզուն սուրբ հայերենն է, դրոշը՝ եռագույնը, որքան էլ որ լեգիտիմ չի բայց նախագահականը Բաղրամյան 26-ում է եւ ոչ թե Կրեմլում...Հիմա մեր առջեւ խնդիր է դրված լինել իրական ինքնիշխան ու անկախ պետություն, խնդիր է դրված ունենալ նախագահ, որը կընտրվի մեր քաղաքացիների կողմից, որը ուժեղ կլինի թե ԱՄՆ-ի հետ հարաբերվելիս, թե Ռուսաստանի, թե Թուրքիայի ու մյուսների...էնպես որ պարոնայք անկախականներ, մենք դեռ շատ գործ ունենք անելու...Սասունցի Դավթի հետքերով՝ առաջ :Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել