Քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում դժվարացավ վստահ ասել՝ տեղափոխվելո՞ւ է նորաստեղծ Քննչական կոմիտե, թե՞ ոչ: Մինչդեռ ամիսներ առաջ Համբարձումյանը շեշտում էր, որ քննչական ոլորտն իրեն շատ հոգեհարազատ է: «Ես վերջնականապես որոշում չեմ ընդունել գնալու հետ կապված»,-ասաց Գագիկ Համբարձումյանը: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է մնա ոստիկանությունում, չբացառեց, բայց թե ինչ պաշտոնում՝ չմանրամասնեց: Առայժմ ոստիկանությունում մեկ թափուր պաշտոն կա՝ փոխոստիկանապետի՝ անձնագրային ոլորտի համակարգման գծով: Ենթադրվում է, որ քննչական ոլորտի փոխոստիկանապետի հաստիքը կրճատվելու է՝ պայմանավորված  ստորաբաժանման տեղափոխմամբ: Սակայն չի բացառվում, որ Համբարձումյանի հաստիքը պահպանվի՝ նոր գործառույթներով:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել