Երկար ժամանակ է, ինչ համացանցը ցնցվում է Լառա Ֆաբիանի "Je taime" տեսահոլովակից՝ արված կենդանի համերգի ժամանակ, երբ ամբողջ դահլիճը միահամուռ երգում է երգչուհու հետ՝ ստիպելով նրան նույնիսկ արտասվել: Այդ իրադարձությանը անմասն չմնացինք նաև մենք: Սոցցանցերը ողողվեցին հայ օգտատերերի հղումներով, իսկ նրանց գրառումներում ներկայացվում էր այն հուզմունքն ու էմոցիաները, որոնք պարուրում են յուրաքանչյուրին, ով դիտում է այդ նյութը: Բոլորը ցնցված էին նման երևույթից: Ես ինքս էլ Լառայի մեծ երկրպագուն եմ, սակայն շտապեմ տեղեկացնել ու ուրախացնել, որ նման ֆենոմենալ երևույթ մենք էլ ունենք մեր քթի տակ, ում տեսահոլովակը, սակայն, դիտումների քանակով ցավոք չի փայլում: Dorians «Ես կուլամ» կենդանի կատարում Թումանյանի այգում: Տեսեք, թե հայ հանդիսատեսը որքան ջերմ կարող է լինել իրական արժեքների հանդեպ, ու անգամ կարիք էլ չկա կոկորդ պատռելու, թե բա "չեմ տեսնում ձեր ձեռքերը", ամեն ինչ ավելի քան ակնհայտ է ու լսելի... ;))))