Քիչ առաջ սկսվեց Քերի-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդպումը Ուելսում, որտեղ այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին մասնակցում է նաև մեր նախագահը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը հենց այնպես չէ: ԱՄՆ-ը այս քայլով փորձում է վերականգնել իր սասանված հեղինակությունը`օգոստոսի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրման պայմաններում ՌԴ նախագահ Վ.Պուտինի նախաձեռնությամբ հրավիրված Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպման պատճառով: Դրա արդյունքում միջազգային ասպարեզում աճեց Պուտինի հեղինակությունը`որպես հեղինակություն վայելող տարածաշրջանային ու համաշխարհային դիվանագետ ու միջնորդ: Ու ակնառու է, որ այդ հանդիպումից հետո իրադրությունը խաղաղվեց ու վերադարձավ իր բնականոն հունին: Կազմակերպելով Սարգսյան-Ալիև հանդիպում`ԱՄՆ-ը փորձում է ապացուցել, որ իրենք Պուտինից ամենևին էլ պակաս չեն, ու կարող են իրենց հերթին միջնորդի դեր խաղալ երկու նախագահների,ու ընդհանրապես`միջազգային արենայում: Սակայն տարօրինակ է, թե ինչու է հանդիպմանը մասնակցում ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին,այլ ոչ թե նախագահ Օբաման,որը նույնպես գտնվում է այնտեղ.վերջիվերջո Ալիևն ու Սարգսյանը իրենց երկրների նախագահներն են,ու երկու երկրների նախագահների հանդիպմանը ավելի տրամաբանական ու համապատասխան կլիներ Օբամայի մասնակցությունը`որպես ԱՄՆ-ի նախագահ:Օբաման երևի իրեն կամ այդ միջնորդի դերում չի պատկերացնում(ու եթե այդպես է,շատ էլ ճիշտ է անում,խելամիտ կլինի),կամ էլ հարկ չի համարում իր ներկայությամբ պատվելու նախագահներին(իր ծանր տեղը չթեթևացնելով) . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել