Հայաստանում գոյություն ունեն երկու կուսակցությունները, մինը երիտասարդ՝ «Ժառանգությունը», իսկ մյուսը՝ Դաշնակցությունը, որ ավելի տարեց է, ու խորամանկ։ Հետաքրքիր է, որ Ժառանգների հիմնադիրները, լինելով ուղն ու ծուծով Դաշնակցական գաղափարակիրներ, մտածելով որ Դաշնակցությունը կորցրել է իր կուսակցական վաղեմի փայլը, որ վայելել է մեկ դար առաջ, ամեն կեպ, ժամանակ առ ժամանակ, փորձել է մոտիկանալ, շահարկել, միանալ, ու գործակցել մեծ եղբոր հետ… ու հակառակը, Դաշնակցականները, տեսնալով Ժառանգներին, որպես իրենց «կորած ու մոլորած», ինքնագլուխ կրտսեր եղբորը, վարագույրի հետեւում ծիծաղել են Ժառանգների վրա, վարագույրի առաջ փորձել հարգել Ժառանգներին, փորձել չվիրավորել ու օգնել փոքրիկ հարցերում, տեղ տեղ տեղի տվել, սակայն երբեք իրենց տարեց, համբավը, արժանապատվությունը, ու աթոռը չեն զիջել փոքրիկ, երիտասարդ Ժառանգներին… Ու, անշուշտ, արդյունքում այս մոտավորապես վերջին տաս- տասնհինգ տարիների ընթացքում, ո՛չ Դաշնակցությունն է կարողացել համոզել Ժառանգներին միացնել իրեն, ո՛չ էլ Ժառանգներն են կարողացել համոզել Դաշնակներին, որ թարգեն իրենց օլիգարխերի, մոնոպոլյաների փեշերից կախված, կոռուպտ իշխանության փեշերի տակից դուրս չեկող Դաշնակներին… ու այսպես, երկու քույր ու եղբայր, մինը՝ տարեց, կոռուպտ վերնախավով, մնաց կոռուպտ իշխանությունների փեշերի տակ, իր հմպացած, հարուստ ու օլիգարխ, աթոռասեր, ղեկավարությանը պահելով ժառանգներից հեռու…իսկ Ժառանգները, չկարողանալով դիմանալ մենակությանը, ցատկրտում են Բարգավաճից Դաշնակցականների մոտ, ու հակառակը, գնդակի պես իրենք իրենց տեղը սկզբունքորեն չգտնելով քաղաքական դաշտում….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել