Թոխմախի Մհերի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին նոր պաշտոն են ձոնել: Այսուհետև նա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալն է... Ու հիշեցնեմ, որ դեռ հազիվ է լրացել մի տարին, ինչ նրա ծնոտապոկիչ հայրը զոռով ու շառով տղուն խցկեց ավագանի:
Հիմա ուզում եմ հասկանալ հանրապետականների ցինիզմի խորությունը: Լավ, ձեզ արդեն մի կերպ հարմարվել ենք, բայց ինչի՞ եք չափում մեր համբերության սահմանը, ինչո՞ւ եք նման բռի կերպով առաջ մղում ձեր զավակներին, որոնք ձեզանից ոչնչով լավը չեն:
Մի՞թե էս անտեր երկրում մի հոգի չկար, որ ավելի լավ կկատարար Կադաստրի պետական կոպիտեի պետի տեղակալի պարտականությունները, որ դրել ու Թոխմախ կրտսերին եք կարգում էդ պաշտոնին: Հա, ի՞նչ, ասածներդ ի՞նչ ա. «Ո՜նց ուզենք ու ի՜նչ ուզենք կանե՞նք»:
Այ ումնիկներ, ձեզ թվում ա որ ամենակարող եք ու հավերժ, բայց մի հատ նայեք, թե ինչ եղաավ Յանուկովիչի ու Ռեգիոնների հետ... Ճիշտ ա, նրանց փոխարեն էկածները ավելի լավը չեն, բայց նրանց գալը հնարավոր դարձավ հենց այն պատճառով, որ Ուկրաինայի «հանրապետականներն էլ» էին այ ձեր պես հղփացել ու ժողովրդին բանի տեղ չէին դնում: Է՞դ ա ուզածներդ: