Երեկ Ուկրաինայի ապստամբները մի քանի ամիս տևած պաշարումից հետո, գրավեցին Լուգանսկի օդանավակայանը, իսկ հավանաբար այսօր կընկնի նաև Դոնեցկի միջազգային օդանավակայանը: Սա կարելի է համարել Ուկրաիանական բանակի կարապի երգը, որովհետև հենց օդանավակայաններում էին կենտրոնացծ խոշոր զզորամիավորումներ, բացի դրանից, դրանց առկայությունը հսկայական նշանակություն ուներ մատակարարման, օդային հարվածների և բարոյահոգեբանական վիճակի առումով:
Դատելով լուրերի քաուտիկ հոսքից, Դոնբասում գտնվող Կիևին հավատարիմ զորքը սրընթաց փլուզվում է և այս մի շաբաթվա ընթացքում արդեն գործ ունենք զանգվածային դասալիքության և գերի հանձնվելու բազմաթից դեպքերի հետ, իսկ շրջապատված ստրոբաժանումների դեմ իրականացվող գործողությունների արդյունքում Ուկրաինական ԶՈւ-ն տալիս է օրական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհեր:
հենց սրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ պաշտոնական Կիևի դիրքորոշումը զգալիորեն փափկել է և անգամ բանակցություններ են սկսվել Մինսկում՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններ հետ:
Երեկ ապստամբները սկսել են նոր հարձակվողական օպերացիա, որը եթե այս տեմպերով գնա, ապա մինչև շաբաթվա վերջ արդեն կբերի նրան, որ առնվազն Դոնեցկի ու Լուգանսկի ողջ տարածքը կանցնի ապստամբների վվերահսկողության տակ ու հսկայական խոռոցներ կստեղծի ՈՒկրաիանական բանակի ռազմաճակատում, այսինքն, կարելի է փաստել, որ ստարտեգիական նախաձեռնողականությունը արդեն վերջնականապես անցել է ախպստամբների ձեռքը: Մնում է գուշակել, թե ուր են ուղղելու իրենց մյուս հարվածը՝ Դնեպրոպետրովս ու Խարկո՞վ, թե՞ Կիև, թե հա՛մ-հա՛մ: