Երեկ CivilNetTV-ով դիտում էի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և «Ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանության» խորհրդի նախաձեռնող անդամ Զարուհի Դիլանյանի հանդիպումը, որտեղ խոսում էին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մասին: Առաջին հայացքից թվում է, թե Սաքունցի դատողությունները կառուցված են տրամաբանական հենքի վրա, բայց որպեսզի գրածս աբստրակտ չթվա եկեք միասին վերլուծենք: Զարուհին հարց է տալիս, թե ինչու են եհովականները ներխուժելով մարդկանց տները զբաղվում հոգեորսությամբ և արդյոք դրանով չեն ոտնահարվում մարդու իրավունքները:Մարզված դեմագոգի պատասխանը չուշացավ: Սաքունցը պատասխանում է` դուք եք ձեր հոգու տերը, ով կարող է զոռով այն որսալ, եթե դուք համաձայն չեք:Վստահ եմ,որ հարգելի իրավապաշտպանը լավ է հասկանում, թե ինչ է հոգեորսություն և ամենևին կարիք չկա նրան բացատրելու, թե հասարակության որ շերտերն են հատկապես թիրախավորված <<վկաների>> կողմից: Շարունակելով խուսանավել հարցերից` եհովականների տներ ներխուժելը համեմատեց նախընտրական քարոզարշավի հետ:Ինչու այս կամ այն թեկնածուն իրավունք ունի անարգել բուկլետներ բաժանել, իսկ նրանք` ոչ:Էս կոչվում է overdose: Ասում են ճշմարտությունը համեմատության մեջ է ծնվում: Իրավապաշտպանը մոռանում է, որ նախընտրական քարոզարշավները մի քանի տարին մեկ է լինում,այն էլ սահմանափակ ժամկետով:Ինչը չես ասի եհովականների դեպքում: Եվ Դուք անչափահասներին, ծերերին, սոցիալապես ծանր վիճակում ապրող բնակչությանը,վերջապես անգրագետ և չիրազեկված մարդկանց իրենց սարդոստյանը գցելը համարում եք կրոնի ազատություն: Նույն տրամաբանությամբ ինչու չեք պաշտպանում այն մարդկանց <<ոտնահարված>> իրավունքները,ովքեր փորձում են պոռնոգրաֆիկ ֆիլմեր կամ նկարներ տարածել և քրեորեն հետապնդվում են: Էս մարդիկ էլ էս հողի վրա են շեղվել, ինչ բռնենք դատենք: Հիմա կասեք օրենքը թույլ չի տալիս: Իրավապաշտպանը դու ես, դու էլ մտածի` ինչ անես: Ես արտասահմանից գրանտներ չեմ ստանում: Լիովին վստահեմ, որ Սաքունցը քաջ գիտակցում է այս աղանդի վտանգավորության աստիճանը, բայց դե իրեն էլ չես մեղադրի, մարդը ընտանիքա պահում:
Արթուր Սաքունցի և Զարուհի Դիլանյանի բանավեճը կարող եք դիտել` այստեղ



