Թվում էր, թե կազմակերպիչները պետք է դասեր քաղեին նախորդ երկու բավականին հաջող եթերաշրջանների հաջողություններից ու թույլ չտային նույն կիքսերը, ինչ նախկինում, բայց ավաղ, եղավ ճիշտ հակառակը՝ դատելով Ժյուրիի կազմից:
Նախորդ եթերաշրջանները ցույց տվեցին, որ տաղանդավոր կատարողների պակաս չունենք, ունենք լավ մարզիչների սուր դեֆիցիտ ու հենց էս հարցում կազմակերպիչները պրոեկտի հերն անիծեցին: Առաջին եթերաշրջանի ամենամեծ կիքսը՝ Սոնան էր, ով իրոք տաղանդավոր Մաշա Մնջոյանի տաղանդը ուղղեց ռեստորանային խրախճանքների մակարդակի, ինչպես և կանխագուշակել էր Արտոն: Դե զարմանալի բան չկա էլ, Սոնան ի՞նչ էր, որ Մաշային ինչ սովորեցներ:
Մյուս կիքսը առաջին եթերաշրջանից Սոֆի Մխեյանն էր: Մարդիկ ասում էին, որ մեկը լինի Սոֆիին երգել սովորեցնի, իսկ իրենց մարզիչ են կարգել: Արդյունքում, էն 10 կատարողներից ում ընտրեց Սոֆին, հարաբերական հայտնիություն ստացավ մենակ էն երկար մազերով տղեն, էն էլ ավելի շատ իրա երկար մազերի և լայնորեն շրջանառության մեջ մտած այն խոսակցությունների հաշվին, թե Մխեյանի հետ սիրավեպ ունի:
Հիմա երրորդ եթերաշրջանն է, որտեղ Սոնան կրկին լինելու ու էլի սղոցելու է ակնաջներս իր խռպոտ ձայնով ոււ հավանաբար էլի անհեթհեթ սկանդալներ է անելու, մեկ էլ Ժյուրի են կարգել Եվա Ռիվասին, ով եթե հիշում եք Եվրատեսիլի ժամմանակ այդպես էլ չկարողացավ մմի հատ նոտա վերցնել: Ասենք ամոթ չլինի հարցնել, թե ի՞նչ ա սովորացնելու Ռիվասն իր սաներին. ինչպե՞ս օլիգարխ կպցնել, ով քո հաջողությունները կֆինանսավորի՞, թե՞ ոնց ճիշտ պոզաներով նկարվել տղամարդկանց ժուռնալների համար:
Աթսոս, բայց կարծես թե այս եթերաշրջանը դեռ չսկսած՝ ձախողման է դատապարտված: