
GalaTV.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանավորվել են Ուկրաինայում իրավիճակը խաղաղ` բանակցությունների ճանապարհով լուծելու մասին, իսկ իշխանությունը ուժով գրավելու նման սխալները երբեք չեն կրկնվի: Այս մասին Պուտինը հայտարարել է Իրադա Զեյնալովայի հետ հարցազրույցի ժամանակ, «Առաջին ալիքի» «Կիրակնօրյա ժամ» հաղորդման ընթացքում:
«Ինձ թվում է՝ սա մեզ բոլորիս համար չափազանց լավ դաս է այս ողբերգությունը հնարավորինս շուտ ավարտելու համար, այդ մասին մենք պայմանավորվել ենք, ի դեպ, Պյոտր Ալեքսեևիչի հետ, այն մասին ևս, որ ոչ ոք և երբեք չկրկնի նման սխալներ, որոնք այժմ իրականացվել են Ուկրաինայում իշխանության զինված գրավման ընթացքում: Չէ որ սա այն ամենի սկզբնաղբյուրն է, ինչ տեղի է ունենում այժմ»,- ասել է Պուտինը:
Շարունակությունն՝ այստեղ



