1-ին խաղատախտակ. Արոնյան – Ռահման մրցամարտում կողմերը խաղարկեցին վերջերս հաճախ օգտագործվող ժամանակակից պաշտպանություն: Կարծում եմ՝ Արոնյանին զարմացրեց մրցակցի 3-րդ քայլը: 6-րդ քայլում սպիտակ խաղաքարերով խաղացած Արոնյանը ընտրեց հազվագյուտ շարունակություն, որը մինչ այդ հանդիպել է մեկ անգամ երկու ոչ այդքան հայտնի շախմատիսների մոտ, բայց քայլերի մի փոքր այլ հերթականությամբ:
Մինչեւ 20-րդ քայլը Լեւոնն ուներ ավելի հաճելի դիրք, սակայն Արոնյանի 20-րդ քայլը մի փոքր կասկածելի էր։ Այդ քայլին համակարգիչը նույնպես հավանություն չի տալիս, բայց կարելի է ասել, որ դա զուտ «մարդկային» քայլ էր: Այնուհետեւ Զիաուր Ռահմանն, ունենալով ավելի գերադասելի դիրք, երեւի թե ոգեւորությունից կորցրեց ինքնատիրապետումը, Լեւոնին թույլ տվեց հավասարեցնել դիրքը եւ առավելություն ձեռք բերել: Սակայն բանգլադեշցի շախմատիստը, վերջնականապես կորցնելով տիրապետումը դիրքի հանդեպ, 34-րդ քայլում թույլ տվեց կոպիտ սխալ եւ պատժվեց՝ չնկատելով, որ չորս քայլից մատ է լինելու: Արոնյանի 35-րդ քայլից հետո Ռահմանն ընդունեց պարտությունը։

Վերլուծությունը` Հրաչյա Ջանիկյանի (sport.news.am)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել