Առավոտյան արթնացա բացառիկ լավ տրամադրությամբ, մտածելով, որ երկու օրից սկսում է մեր գործունեության ակտիվ շրջանը, նորից մեր ձագուկները պիտի գան ԴՊՐՈՑՆԵՐ և ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐից ներս ձևավորվելու։ Նորից մեր մանկավարժները պիտի լծվեն իրենց նվիրյալ գործին, երեխայի մեջ վաղվա բարոյական պատկերն ունեցող ՀԱՅին կրթելու։ Մտովի, թե ինչ խանդավառությամբ են սպասում ուսումնատենչերը, ինչ ոգևորությամբ են սպասում առաջին դասարան գնացողները, ծաղիկներ, ծիծաղ, խնդություն, ոգևորություն... և հանկարծ, ինչպես հաճախ, ֆեյսբուքին միացրած սառը ցնցուղը նախ հայտարարում է, որ անատոմիայից 2 ստացածները, որոնք լավ չեն տիրապետում թե մարդու որ օրգանը ինչի համար է, Սեպտեմբերը ասոցացրել են իրենց յուրահատուկ աշխարհընկալման հետ, որը ընկալումից առաջ նախ երկիրկործանում է։ Եվ ահա հայտարարությունը. ,, Սեպտեմբերի 5-ին. Համասեռամոլության լոբբիստներն ընդդեմ «Իրավումք» թերթի,,։ Եվ այս առթիվ մի ցնցող պատկեր։ (նայիր ներքևի պատկերը և ԱՄՆ-ի առաջադեմ գաղափարներով առաջադեմ կանանց ապշահար դեմքերը)
Նայելուց հետո ոչինչ չէր մնում անել քան կրկնել մեծն Պարույր Սևակի խոսքերը ,,դէ եկ վարդապետ ու մի խենթացիր,,։
Այո, իրավացիր էր Մարկոս Արուրելուսը իր նշանավոր ,,եթե ուզում ես երկիրը կործանել, նրա երիտասարդության մեջ սերմանիր անբարոյականություն,, դարձվածքով։ Այս պարագայում նշանակում է խառնիր մարմնի յուրաքանչյուր օրգանի ֆունկցիոնալ գործողության տեղն ու իմաստը և մարմինը կհայտնվի անորոշության...
Հիմա եմ հասկանում թե ինչու էր քաղաքական մեծ գործիչներից մեկն ասել. ,,մարդկությունը մենք չենք վերացնի զենքով, այլ տարաբնույթ միջոցներով նրանց կվերացնենք,,...
Մի թե մի քանի բախտախնդիրներ պիտի որոշեն մեր ԱԶԳի ամուսնական կարգը։ Բավական չէ ,,պերեստրոյկայով,, մեզ վերածեցին դժբախտության մատնված մի փորձադաշտի, հիմա էլ խաղում են մեզ հետ այս կերպ։ Մտածեք, քանի որ արդեն ուրիշներն են ձեր փոխարեն ձեր մասին ,,մտածում,,։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=430902833717234&set=np.33615610.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել