Վերջին օրերին ադրբեջանական մամուլ կարդալիս մարդը ուղղակի երբեմն չի կարող իր ծիծաղը չզսպել, առավել ևս, որ այն վերաբերվում է հակահայ քարոզչությանը վերաբերող նյութերին... Միայն այն հրապարակումը կարդալիս, թե Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել է, որ օգոստոսի սկզբի սահմանային դեպքերից հետո Հայաստանում «զգալիորեն ավելացել է արտագաղթը» և «Հայաստանում բնակչությունը խուճապի մեջ է», երբեմն մտածում ես, որ նույնիսկ ամենահզոր հումորային սցենարիստները նման մտքի թռիչք դժվար թե ունենան, դե իսկ «Նոյ Նահապետը ծագմամբ Նախիջևանցի բանվոր է եղել», կամ էլ այն որ «Ադրբեջանում ժայռաբեկորների հարթությունը վկայում է այլմոլորակայինների՝ Ադրբեջանում ժամանակին գոյություն ունեցած լինելու մասին» վերտառությամբ նյութերը կարդալիս պետք է նախօրոք պինդ բռնված լինել աթոռին, որպեսզի չընկնես գետնին...



