Մեր շքերթը սկսում են Խոսրով Հարությունյանն ու լեգենդար մարզիչ Վինսենտե Դել Բոսկեն: Հավանաբար Խոսրով Հարությունյանն էլ վատ մարզիչ չէ... համենայն դեպս որպես վարչապետ՝ հեչ բան էր:
Երվանդ Մանարյանն այնպիսի հանճար է, որ անգամ իր նմանակն է հանճար:
Ռիչարդ Գիրագոսյանին և Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն բացի արտաքին նմանությունից միավորում է թերևս միայն սերն առ ԱՄՆ:
Դիմավորեք, Հայկական լեռնաշխարգի գլախվոր և ամենագիտական ու ամենակրթված մումիային՝ Իմխոտեպ Աշոտյանին: Համ էլ ինքը սիրում ա ասել, որ ինքը դատաբժիշկ ա, չէ՞... էդ ա, մումիաներն էլ կակ ռազ էդ գծով են:
Տարոն ջան, ավել պակաս կներես, բայց իրոք նմանություն կա ու քաղաքականությունը այստեղ կապ չունի :)
Դե իսկ Արամ Հարությունյանը էնքան է քաղաքական կապիկություններ արել, որ հեչ զարմանալի չէ, որ իր նմանակն էլ Թիմ Ռոտն է՝ կապկի գրիմով («Կապիկների մոլորակը»)
Էներգետիկայի նախկին նախարարն էլ իր չարագործություններով ու դավադրություններով կարող է համեմատվել Բեթմեն ֆիլմի Պինգվինի հետ, էլ չասեմ, թե արտաքնով ոնց ա նման... ափսոս, որ մի հատ Բեթմեն չունեցանք մեր Պինգվինի գլխին...
Բա գիտեք մենակ մե՞նք ունենք նման պանծանք: Պարզվում ա Մորդորի օրական զորքն էլ իր հերոս գեներալն ուներ, որը եթե բեղեր էլ ունենար՝ իսկևիսկ Մանվելը կլիներ... չնայած դժվար, ասում ա Մորդորում Կռազներ չկային...
Իզուր չեն ասում էլի, որ Հրուշ հոպարը լավ էլ սիմպատիՇնի ա: Ըհ, իսկուիսկ Բեն Աֆֆլեկ
Մեր նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իսկական աստղ է դարձել Ֆեյսբուքում: Մոտավորապես էն կարգի աստղ, ինչ իր նմանակ Ռոբերտ Դե Նիրոն՝ Հոլիվուդում:
Կորյուն Նահապետյանն էլ ոնց որ էն Շվարցնեգերի «Вспомнить все»-ի մեջի փիս տղեն լինի: Լուրջ եմ ասում:
Այն, որ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Աղվան Վարդանյանն ասես միաբջիջ երկվորյակներ լինեն՝ ամենևին էլ նորություն չէ (չնայած, որ իրար հետ չունեն), բայց արի ու տես, որ Բաբուխն ու խրոխտ դաշնակ Աղվանը մի հատ էլ կորած ախեր ունեն՝ մուլտիկներում ա նկարվում...
Սա կամ պատահական նմանություն է, կամ էլ Գագիկ Հարությունյանը երբեմն չարաճճիություններ է անում...
Լյուկ Բեսսոնի հնարամատությունը միշտ հիացրել է ինձ, բայց որ իր 5-րդ էլեմենտ ֆիլմի չար այլմոլորակայինների կերպարի տիպաժ Շմայսին ա ընտրել՝ մի այլ կարգի դզեց..,
... իսկ եթե կասկածում եք, որ Շմայսը Լյուկ Բեսսոնի ամենասիրած հայ պատգամավորն է, ապա ահա ևս մեկ պարզ ապացույց. Բեսսոնը լավ այլմոլորակայինների կերպարները ստեղծելիս ևս հիմնվել է Շմայիսի վրա, իսկ ավելի կոնկրետ նրա Ապոլոնին հարիր կազմվածքին: