Էս 2 օր ա մի հատ հիմար հարց ա ինձ տանջում։ Տեխնիկական հարց։ Ասենք, երկրի նախագահին դիմելիս, հարգանքն ընդգծելու համար, կարելի ա ասել «պարոն Նախագահ»։ Վարչապետին՝ «պարոն վարչապետ»։
Անգամ նախարարներին, փոխնախարարներին, մարզպետներին ու մնացած պաշտոնյաներին կարելի ա դիմել՝ պաշտոնը շեշտելով։
Ու կա էս ամենի մեջ մի բացառություն՝ Ազգային ժողովի նախագահը։
Ասենք ո՞վ ա հիշում, որ ԱԺ նախագահին էս 23 տարվա մեջ ասեն «պարոն ազգային ժողովի նախագահ»։ Ես չեմ հիշում։ Մի տեսակ չի հնչում, հարմար չի։ Պրն խոսնակ էլ չեն ասել։ Դե կրճատ «պրն նախագահ» բացառվում ա, որ ասեն. շառից հեռու։
Ու ստացվում ա, որ հիերարխիայով երկրի երկրորդ պաշտոնը զբաղեցնող ԱԺ նախագահն էս առումով դժբախտ ա։ Դատապարտված ա, որ իրեն դիմեն մենակ ազգանունով։
Մտածում եմ՝ կարող ա՞ Հովիկ Աբրահամյանը հենց էս պատճառով էր ուզում ԱԺ նախագահից դառնար վարչապետ։ «Պրն վարչապետն» ամեն դեպքում ավելի լավ ա հնչում, քան «պրն Աբրահամյանը»։ Դե ուրիշ տրամաբանական պատճառ չկա, որ մարդ երկրի երկրորդ դեմքից ուզենա վերածվի երրորդի։
Մի խոսքով, արդար չի… Մի կարճ ու հարմար բան պետք ա մտածել։ Բայց անպայման Գալուստ Սահակյանից հետո. «պրն Սահակյանը» մի ուրիշ հմայք ունեցող արտահայտություն ա…