Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիային, ըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում, որի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասար: Բախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել » է, որից էլ առաջացել է լուսինը:
Երբ Լուսինը գտնվում է Երկրից մաքսիմալ հեռավորության վրա, եղանակը և տեղումները Երկրի վրա դառնում են ավելի կանխատեսելի, իսկ երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը:
Լուսինը և Երկիրը ունեն աննախանձելի պատմություն. նրանք երկար ժամանակ գտնվել են «ռմբակոծության» տակ, դա եղել է 3-ից 4 միլիարդ տարի առաջ, երբ երկիրը և Լուսինը գտնվել են երկնաքարերի հոսքի մեջ:
Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև:
Լուսնի առաջացման ժամանակ մոտ 4.5 միլիարդ տարի առաջ, երբ այն Երկրից հեռու էր 22 530 կիլոմետրով, այն 3 անգամ ավելի մեծ էր քան հիմա:
Լուսնի ձգողության ուժը ազդում է երկրի պտտման արագության վրա: Երբ այն գոյություն չուներ,Երկիրը շատ ավելի արագ էր պտտվում, և օրերն ավելի կարճ էին:
6-րդ Ապոլոնի կազմը Երկիր է հասցրել մոտ 4 ցենտներ Լուսին (385կգ):
Երկրի չափերը նրան թույլ են տալիս «տեղավորել» իր մեջ 49 լուսին:
Արևի և Լուսնի չափերը Երկրից անզեն աչքով դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է 400անգամ և մոտիկ Երկրին 400 անգամ:
Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի այնտեղ չկան քամիներ, և այնտեղ չկա խոնավություն:
Լուսնի վրա չկա մթնոլորտ` այդ պատճառով այնտեղ մթնշաղ չի լինում. ցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:
Լուսնի խավարում լինում է տարին երկու անգամ, բայց այդ երևույթը երկրի կոնկրետ տեղում կարող է դիտվել մոտ հարյուր տարի պարբերությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/rubo.ghazaryan.5/posts/220284634768042
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել