Չեմ հիշում, թե որ գովազդում էր, բայց մ արտահայտություն կար. լավագույն ավանդույթները շարունակվում են։ Երեկվանից ակտիվորեն քննարկվում էր Գյումրիում հնչած կրակոցների պատմությունը և այդ միջադեպին՝ Վարդանիկի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցության մասին տեղեկատվությունը։ Վարդանիկենց կողմից ձեռնարկված պատասխան միջոցները զավեշտի աստիճան տեղավորվում են հենց այդ «Լավագույն ավաննդույթենրը շարունակվում են» մտքի տիրույթում։

Հենց նոր իմացա, որ գործով ձերբակալվել է Վարդանիկի թիկնազորի անդամներից մեկը՝ Հարություն Համբարյանը։ Դրանից առաջ էլ, Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակը հաղորդագրություն էր տարածել, որտեղ Վարդան Ղուկասյանը ներկայացվում էր անմեղ նահատակի կերպարում այն աստիճան, որ հաղորդագրության վերջում պակասում էր միայն Ալելույա բառը։ 

Իսկ պատմությունը կրկնվում է։ Կրկին Սպարտակը համը հանել է, կրկին պապան փորձում է փրկել իր բալիկին, էլի մամուլի խոսնակը անկապ մեկնաբանություն է անում, և որ ամենակրկնվող ու շաբլոն քայլն է՝ էլի մեղքը բարդելու են մի թիկնապահի վրա, ով կարող է այնտեղ էլ եղած չլինի սկի։ Մի խոսքով, էս մեր երկրում թիկնապահների ինստիտուտը ֆիասկո է ապրում, որովհետև իր հիմնական գործառույթի փոխարեն արդեն ընկալվում է որպես երկու իրական ֆունկցիա կատարող ինստիտուտ՝ դահիճություն և քավության նոխազություն։
Նման տեմպերով, կարող են քրեական օրենսգրքի մեջ հոդված մտցնել՝ ախռաննիկության համար, որ էլ աջ ու ձախ չընկնեն ու այլ հոդվածների բույլ կազմեն, միանգամից դատեն ղասաբության ու սուտ վկայությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել