Գիտնականները պարզել են, որ սխալ սնունդը և հեքիաթների պակասն են ժամանակակից երեխաների քնի խանգարման պատճառները: Նանք հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 7-14 տարեկան ժամանակակից երեխաների և նրանց տատիկ-պապիկների` 7-14 տարեկանում ապրած կյանքը, հաղորդում է The Times of India-ն: Պարզվել է, որ ներկայիս սերունդը քնելու է պառկում 40 րոպե ուշ, դեռ ավելին շատերն էլ քնելուց առաջ չիպս են ուտում՝ դրանց հետ խմելով գազավորված ըմպելիք, ի տարբերություն նրանց՝ տատիկ- պապիկների, ովքեր քնելուց առաջ խմում էին կաթ կամ կակաո: Ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ 54 %-ը լսել կամ ինքնուրույն է կարդացել հեքիաթ քնելուց առաջ, այն դեպքում, երբ մերօրյա երեխաների դեպքում այդ թիվը 27 % է, իսկ 58 %-ը հեռուսատացույց է դիտում: Նախկինում երեխաները երկար ժամանակ էին անցկացնում դրսում` 21 %-ը գոնե 3 ժամ տրամադրում էր զբոսանքին: Իսկ այսօր երեխաների նույնիսկ 28 %-ը կես ժամից էլ քիչ է անցկացնում դրսում: Տարեցների 70 %-ը, մանուկ հասակում ընթրում էր երեկոյան ժամը 6-ից ոչ ուշ, իսկ ներկայումս երեխաների միայն 38 %-ն է այդպես վարվում: Ընդ որում՝ ավագ սերնդի 95 %-ը օգտագործում էր տան պայամաններում պատրաստած կերակուր, իսկ այսօր երեխաների քառորդ մասը սնվում է պատրաստի կերակուրներով: